Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանին «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել «Բարսելոնային» հաղթելուց հետո:
«Մենք ամեն ինչ տվեցինք։ Մենք հավատացինք մինչև վերջ։ Միասնական, որպես մեկ ԹԻՄ։ Մեր երկրպագուների հետ միասին, ովքեր մեզ առաջ էին մղում ամեն վայրկյան։ Սրանք անհավանական զգացողություններ են։ Իտալիայի սիրտը բաբախում է սև ու կապույտ գույներով»,-գրել է Հենրիխ Մխիթարյանը:


