Ամբողջ աշխարհից ավելի քան 130 կարդինալներ հավաքվել են Վատիկանում, այսօր մեկնարկում են նոր պապի ընտրության գործընթացը։
Առավոտյան Սուրբ Պետրոսի տաճարում պատարագից հետո կարդինալները կգնան Սիքստինյան կապելլա, որպեսզի իրենց ձայնը տան նախընտրած թեկնածուին։
Մատուռ մտնելուց հետո կարդինալներն այլևս ոչ մի կապի միջոց չեն ունենա արտաքին աշխարհի հետ։
Այս ընթացքում ողջ աշխարհը կսպասի, մինչև Սիքստինյան կապելլայի ծխնելույզից ծուխ դուրս կա։ Եթե ծուխը սև լինի, ուրեմն հաջորդ օրը նորից քվեարկություն կլինի, իսկ եթե սպիտակ ծուխ լինի, ուրեմն Հռոմի 267-րդ պապն ընտրված է։