Հետևեք մեզ։

Աշխարհը պետք է բացարձակ անհանդուրժողականություն ցուցաբերի ահաբեկչության նկատմամբ. Հնդկաստանի ԱԳՆ

10:47, 07 մայիս 2025
Աշխարհը պետք է բացարձակ անհանդուրժողականություն ցուցաբերի ահաբեկչության նկատմամբ. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը չորեքշաբթի բարձր է գնահատել երկրի բանակի գործողությունները Պակիստանում և այդ երկրի կողմից օկուպացված Քաշմիրում ահաբեկիչների թաքստոցների ոչնչացմանն ուղղված «Սինդուր» գործողության իրականացման համար։

Ջայշանկարը վերահաստատել է Հնդկաստանի դիրքորոշումն ահաբեկչության դեմ պայքարում՝ ասելով. «Աշխարհը պետք է բացարձակ անհանդուրժողականություն ցուցաբերի ահաբեկչության նկատմամբ։

Օգտագործելով առաջադեմ ճշգրիտ զենքեր և թիրախների վերաբերյալ հետախուզական տվյալները՝ հնդկական բանակը, նավատորմը և ռազմաօդային ուժերը համակարգել են հարվածները՝ առանց Պակիստանի ռազմական օբյեկտները ներգրավելու»,- հայտնել է նախարարը։

Վարչապետ Նարենդրա Մոդին էլ ավելի վաղ խոստացել էր վճռական հակահարված տալ ահաբեկչությանը՝ զինվորականներին լիակատար օպերատիվ ազատություն տալով:

Կետային հարվածներից հետո Նյու Դելին կապ է հաստատել մի քանի համաշխարհային մայրաքաղաքների հետ և բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել իր հակաահաբեկչական գործողությունների մասին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները