Մոսկվայում ընթանում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը ընդլայնված կազմով։ Նիստին մասնակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև Ուզբեկստանի և Տաջիկստանի ղեկավարները՝ տեսակապով:
Նիստի մեկնարկին ելույթ ունեցավ ՌԴ նախագահը. «Շնորհակալություն եմ հայտնում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին սերտ համագործակցության և փոխադարձ աջակցության համար, ինչպես նաև այսօրվա մեր աշխատանքներին միացած, բայց ԵԱՏՄ անդամ չհանդիսացողներին` դեռևս»,- ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: