Հետևեք մեզ։

Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա ստեղծել է լայնածավալ պատերազմի վտանգ. Թուրքիայի ԱԳՆ

11:16, 07 մայիս 2025
Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա ստեղծել է լայնածավալ պատերազմի վտանգ. Թուրքիայի ԱԳՆ

Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա ստեղծել է լայնածավալ պատերազմի վտանգ։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Պակիստանի և Հնդկաստանի միջև վերջին իրադարձությունների վերաբերյալ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան մտահոգությամբ է հետևում Պակիստանի և Հնդկաստանի միջև տեղի ունեցող իրադարձություններին.

«Հնդկաստանի կողմից երեկ երեկոյան տեղի ունեցած հարձակումը ստեղծեց լայնածավալ պատերազմի վտանգ։ Մենք դատապարտում ենք նման սադրիչ գործողությունները և հարձակումները, որոնք ուղղված են քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ»։

Հայտարարության մեջ, որը կոչ է անում կողմերին ցուցաբերել ողջախոհություն և զերծ մնալ միակողմանի գործողություններից, ընդգծվում է, որ Թուրքիան հնարավորինս շուտ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար և հույս ունի, որ կստեղծվեն անհրաժեշտ մեխանիզմներ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքար, նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

«Մենք աջակցում ենք Պակիստանի կոչին՝ ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետաքննություն սկսելու վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները