Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիում արտակարգ խորհրդակցություն է անցկացնում կառավարության անդամների հետ։
Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Հնդկաստանի կառավարության գրասենյակը։
Հանդիպմանը մասնակցում են Ներքին գործերի նախարար Ամիտ Շահը, պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը և Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը։
Մոդին որևէ հայտարարություն չի արել հարևան Պակիստանի վրա ավիահարվածներից հետո։ Բացի այդ, նա չեղարկել է իր արտասահմանյան ուղևորությունները։
Միաժամանակ, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Ազգային անվտանգության կոմիտեի արտակարգ նիստ է անցկացնում։
Նշենք, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պակիստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ։