Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործունեության համար: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ժամանակին գործունեությունը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առևտրի բարենպաստ և փոխշահավետ պայմանների ձևավորմանը, կապահովի միության անդամ երկրների էներգետիկ անվտանգության և մրցունակության բարձրացումը:
Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելն արագացնելու համար»,- ասաց նա։