Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ այսօր` մայիսի 7-ին, Աժ-ում ավարտվել է ԲԴԽ իրավաբան գիտնական անդամների թեկնածուների քվեարկությունը։
Ներկայացված 3 թեկնածուները՝ Արմենուհի Հարությունյանը, Աշոտ Հայրապետյանն ու Անահիտ Աբրահամյանը ընտրվել են ԲԴԽ անդամներ։
Ընտրվելուց անմիջապես հետո նրանք երդվել են անհատական կարգով, որից հետո ստորագրել են Երդման տեքստը։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են 5 տարի ժամկետով առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի։