Ինչպես հայտնի է օրեր առաջ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի է ունեցել նորաձևության ոլորտի տարվա կարևոր իրադարձություններից մեկը՝ Met Gala-ն:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է այդ երեկոյից հրապարակումներ անել` ցուցադրելով անթերի կերպարը:
Միջոցառման թեման սևամորթ դենդիների (պճնված անձ) ոճն էր: Երեկոյի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է այդ ոճը փոխվել տարիների ընթացքում, եւ այն ուսումնասիրել երաժշտության, կինոյի և մշակույթի միջոցով:










