Ադրբեջանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի, հաջողությամբ զարգանում է արդեն 30 տարի։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ, որին մասնակցել է որպես հյուր։
Ալիևն ասել է, որ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար լուրջ հնարավորություններ կան՝ հիմնված Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։
Նա նշել է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ։