Հետևեք մեզ։

Մենք այն անվանում ենք «հայկական խաչմերուկ», և պատրաստ ենք բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները. Փաշինյանը պատասխանել է Ալիևին

17:57, 25 մայիս 2023
Մենք այն անվանում ենք «հայկական խաչմերուկ», և պատրաստ ենք բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները. Փաշինյանը պատասխանել է Ալիևին

Ադրբեջանի նախագահն իր խոսքում օգտագործեց արտահայտություն, որը վերջին տարիներին նրանք կիրառում են իրենց տարածքային նկրտումներն արդարացնելու համար։ Այս մասին ԵԱՏՄ ընդլայնված նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը:

 

«Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ միջանցքի մասին, խոսքը Լաչինի միջանցքի մասին է, որը պետք է մնար ՌԴ խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ, բայց, ցավոք, այն ապօրինի կերպով փակ է Ադրբեջանի կողմից։ 

 

Ուզում եմ հաստատել ՀՀ պատրաստակամությունը ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ուղիները և հաղորդակցությունները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով։ Մենք այն անվանում ենք «հայկական խաչմերուկ», և պատրաստ ենք բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները: Դրանք կլինեն այն երկրների վերահսկողությամբ, որոնց տարածքով անցնում են»,- ի պատասխան Ալիևին՝ ասաց Փաշինյանը։