Բելառուսը չի պատրաստվում դառնալ այլ պետությունների մաս։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի բացման արարողության ժամանակ։
«Եթե մենք չկողմնորոշվենք դեպի ապագա, մշտապես խոցելի կլինենք, մեզ թիկունքից կխփեն, իսկ դուք խոհանոցում կշշնջաք. «Ո՞ւմ կազմի մեջ կմտնենք», «Ի՞նչ երկրի մեջ մտնենք»։
Մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում մտնել, մենք միշտ կկանգնենք կողք-կողքի, բայց պետք է հետաքրքիր լինենք նրանց համար, ովքեր մեր կողքին են», - նշել է Լուկաշենկոն։