Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանը, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործելով փորձում է արդարացնել իր տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ:
«Չեմ ցանկանում քննարկում ստեղծել, բայց քանի որ հնչեց մեղադրանք առ այն, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, այդպիսիք չկան, պետք է շատ ցանկանալ և շատ վառ երևակայություն ունենալ իմ խոսքերում այդպիսի բաներ տեսնելու համար»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ միջանցք բառի օգտագործումը ոչ մի ձևով չի նշանակում, թե իրենք տարածքային հավակնություններ ունեն ինչ-որ մեկի տարածքի նկատմամբ։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ