Հետևեք մեզ։

Մասիսում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա վիրավոր. shamshyan.com

15:22, 08 մայիս 2025
Մասիսում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը:

Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում և երթևեկությունը դարձել է դանդաղընթաց:  

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «KamAZ»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված «BMW»-ի վարորդի ինքնությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները