Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում ՝ ժամը 16:50-ի սահմաններում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա է արյուն, վթարված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա:
Մինչ ոստիկաններն ու պարեկները սահմանազատում էին տարածքը, Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենայով վիրավորի են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Քրեական և համայնքային ոստիկանների մի խումբ ժամանում են հիվանդանոց և բակում հայտնաբերել են «սուբարու» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են արնանման հետքեր, առջևի աջակողմյան «շթի» հատվածն էլ վնասված և դիմապակին ճաքած:
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ «Subaru»-ի վարորդը, որին դանակահարել են, նա էլ նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն դանակահարածին: Այդ տեղեկությունը քրեական և համայնքային ոստիկանները պարզում են:
Ըստ հավաքվածների՝ վիրավորներից մեկը Աբովյանում հայտնի «Սալդատ» մականվամբ ինչ-որ անձնավորություն է, որը մշտապես քրեական պատմությունների կիզակետում է եղել։