Նոր Հռոմի պապը ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստն է։
Այս մասին հայտարարել է կարդինալ պրոտոդեկոն Դոմենիկո Մամբերտիի ընդունած «Մենք ունենք Պապ» (Habemus papam) բանաձեւով։
«Մենք ունենք Պապ՝ Նորին Գերազանցություն Ռոբերտ Ֆրանցիսկոս Պրևոստ, Լեո XIV»,- հայտարարել է նա Սուրբ Պետրոսի տաճարի ճակատային մասի պատշգամբից։ Նոր պոնտիֆիկոսն ընտրվել է կոնկլավի երկրորդ օրը։