Հետևեք մեզ։

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, Աստված սիրում է ձեզ, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

20:27, 08 մայիս 2025
Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, Աստված սիրում է ձեզ, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը ՝ ընդունելով Լևոն (Լեո) 14-րդ անունը։ Հռոմի նորընտիր պապ ն ուղերձով դիմել է հավատացյալներին։ Նա, մասնավորապես, նշել է․

«Պապը միշտ օրհնում է ամբողջ աշխարհը։ Հիմա ես ուզում եմ հնարավորություն ունենալ նույն օրհնությունը տալ ձեզ, որովհետև Աստված սիրում է ձեզ, Աստված սիրում է ձեզ բոլորիդ։

Մենք բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք։ Ուրեմն եկեք միասնական լինենք և միասին քայլենք։ Մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք։ Հիսուս Քրիստոսը մեր առջևով է քայլում, մենք հետևում ենք նրան։

Ես Սուրբ Օգոստինոսի որդին եմ, ավգուստինցի, բայց ձեզ հետ ես քրիստոնյա եմ։ Եվ այս իմաստով մենք բոլորս պետք է միասին գնանք դեպի այն ճշմարիտ հավատքը, որի համար Աստված մեզ պատրաստել է։ Թող Ամենակարող Աստծո՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու օրհնությունները լինեն ձեզ վրա և միշտ ձեզ հետ լինեն»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները