Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում իր դաշնակիցների ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում։
«Մենք միշտ կհիշենք, որ Խորհրդային Միության տարածքում վճռորոշ մարտերից հետո Եվրոպայում Երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց հաղթանակին։ Մենք բարձր ենք գնահատում դաշնակից բանակների զինվորների, դիմադրության մասնակիցների, Չինաստանի քաջարի ժողովրդի, բոլորի ներդրումը մեր ընդհանուր պայքարում», - ասել է Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի պատվին Կարմիր հրապարակում կայացած շքերթի ժամանակ։