Կրեմլում կայացած ընդունելության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կենաց է բարձրացրեց հաղթողների սերնդի և ճշմարտության ու արդարության հաղթանակի համար։ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին ուրբաթ Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից ընդունելություն։
«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի օրվա կապակցությամբ։ Առաջարկում եմ կենաց բարձրացնել հաղթողների փառահեղ սերնդի, ճշմարտության և արդարության հաղթանակի, մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման համար», - ասել է ՌԴ նախագահը։