Մարմարիկ գյուղում արդեն 5 օր է, շարունակում են որոնել անհետ կորած 2 տարեկան Տիգրանին․ որոնողափրկարարական աշխատանքները որևէ արդույնք դեռ չեն տվել։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ, ոստիկանության ծառայողներ և գյուղի բնակիչներ։
Այսօր, Տիգրանի ծննդյան օրն է, նա երկու տարեկան է դառնում։