Հետևեք մեզ։

Քրիստոսին գերմարդ համարելը նշանակում է ժխտել հավատը, հավասարազոր է աթեիզմին․ Հռոմի պապ

15:49, 09 մայիս 2025
Քրիստոսին գերմարդ համարելը նշանակում է ժխտել հավատը, հավասարազոր է աթեիզմին․ Հռոմի պապ

Հռոմի պապ Լեո XIV-ը Սիքստինյան կապելլայում պատարագի ժամանակ իր առաջին քարոզում ասել է, որ Հիսուս Քրիստոսին գերմարդ կամ խարիզմատիկ առաջնորդ համարելը հավասարազոր է աթեիզմին, Քրիստոսին գերմարդ համարելը նշանակում է ժխտել հավատքը․ «Եվ այսօր, հաճախ, Հիսուսը, չնայած գնահատվում է որպես մարդ, համարվում է միայն մի տեսակ խարիզմատիկ առաջնորդ կամ գերմարդ, և ոչ միայն անհավատների, այլև բազմաթիվ մկրտված մարդկանց շրջանում, ովքեր ի վերջո ապրում են փաստացի աթեիզմի մեջ», - ասել է պապը։

Նա նշել է, որ հաճախ քրիստոնեական հավատքը թույլ և ոչ այնքան խելացի մարդկանց կողմից համարվում է աբսուրդ», - ավելացրեց նա։

Վերլուծական