Հետևեք մեզ։

Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքներում ներգրավվել են անօդաչու թռչող սարքեր. ՆԳՆ

17:28, 09 մայիս 2025
Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքներում ներգրավվել են անօդաչու թռչող սարքեր. ՆԳՆ
Մայիսի 9-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
 
«ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
 
Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քանի 263 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 210 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։
 
Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է Նարեկ Սարգսյանը։

Վերլուծական