2020-ի նոյեմբերի 8-ին Ալեն Սիմոնյանը գտնվել է Մոսկվայում․ նոյեմբերի 3-ին, թե 4-ին Վլադիմիր Վարդանյանի հետ մեկնեցի Մոսկվա, ես որպես ՌԴ հետ բարեկամական խմբի ղեկավար, ասի գնամ, գնամ, ընկեմ, ում հնարավոր է ոտքերը, խնդրեմ, որ ատերազմը կանգնեցնենք ինչ-որ ձևով, որովհետև այսպես շարունակել չի կարելի։ Գնացի ու սկսեցի հանդիպումներ ունենալ ում հետ պատահի՝ Սոլովյով, փոխխոսնակ, լրագրողներ և այլն։ Ասացի՝ գնամ, խնդրեմ։
Hayastan.news-ն առանձնացրել է Ալեն Սիմոնյանի՝ Հովհաննես Մովսիսյանին տված հարցազրույցի նոյեմբերի 9-ին վերաբերող հատվածը, որտեղ էլ այս մասին ասել է ԱԺ նախագահը, որն այդ ժամանակ ԱԺ փոխխոսնակն էր։
«Նոյեմբերի 8–ին հյուրանոցում էի, իմացա, որ արդեն տեքստ կա քննարկվող, հետո այդ չարաբաստիկ գիշերը միացրեցի հեռախոսս և նայում էի, մեկը գոռում էր՝ էն Ալենն ուր ա, Ալենին գտեք, դա անջատեցի։ Հաջորդ նորությունն այն էր, որ ասացին՝ Արարատին սպանել են, հետո ընկերներիցս մեկը զանգեց, թե եղբայր, արի հյուրանոցից դուրս արի, անվտանգ չի, մեքենա ուղարկեմ քո հետեւից, ես հրաժարվեցի։
Հետո ինֆորմացիա եկավ, որ իմ տան վրա են գնացել, Մարիամը տղայովս հղի էր, իրար դեմ են դուրս գալիս, փառք Աստծո, չեն ճանաչում կամ նկատում։ Հետո Մոսկվայում իմ հետևից գալիս են ընկերներս սպիտակ 06-ով, գնում ենք մեկ այլ հյուրանոց, ճանապարհին լսում եմ վարչապետի ելույթը, իմանում եմ, որ Արարատը ողջ է։ Մոսկվայում ինձ ընկերներս զենք էին տվել, որ կարող է հանկարծ հարձակվեին ինձ վրա»,– պատմել է Ալեն Սիմոնյանը։
Մանրամասն՝ Telegram-ում։