Հետևեք մեզ։

Մի՛ ջղաձգվիր, առնետ․ Մեդվեդևը՝ Զելենսկիին

11:53, 10 մայիս 2025
Մի՛ ջղաձգվիր, առնետ․ Մեդվեդևը՝ Զելենսկիին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, չորս եվրոպական երկրների առաջնորդների Կիև այցի ֆոնին, իր Telegram ալիքում Վլադիմիր Զելենսկուն հիշեցրել է Մոսկվայում Հաղթանակի շքերթի հետ կապված իր սպառնալիքների մասին։
Մեդվեդևը հետաքրքրվել է, թե ի՞նչ կանի Զելենսկին, եթե ստանա հաղորդագրություն, որ Ռուսաստանը «այլևս չի կարող «երաշխավորել այսօր Կիև ժամանած եվրոպացի առաջնորդների մնալու անվտանգությունը»։
 
«Լավ, մի՛ ջղաձգվիր, առնետ։ Մեր բանակը, ի տարբերություն «Բանդերայի» անբարոյականների, չի զբաղվում ահաբեկչությամբ։ Պարզապես հիշիր այսօր, խելագար, թե ինչ էիր ասում Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթի մասին», - գրել է Մեդվեդևը։


Շաբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Կիր Ստարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը մասնակցելու համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները