Հետևեք մեզ։

Արման Ծառուկյանը նշել է այն մրցակիցների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտել

17:44, 10 մայիս 2025
Արման Ծառուկյանը նշել է այն մրցակիցների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտել

Թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը նշել է այն մրցակիցների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտել, եթե չստանա տիտղոսի համար մենամարտի հնարավորություն։

 

«Ես ցանկանում եմ մենամարտել տիտղոսի համար կամ թոփ 5-ում գտնվող մրցակցի հետ։ Բայց ես հասկանում եմ UFC-ի դիրքորոշումը։ Առայժմ առաջարկներ չկան, կսպասեմ։

 

Բելալ Մուհամմադի մենամարտից հետո պարզ կդառնա հետագա զարգացումները։ Իսլամը կորոշի՝ մնա՞լ թեթև քաշային կարգում, թե՞ ոչ։ Նրա որոշումից հետո կհստակեցվի, թե երբ կմենամարտեմ։ Կցանկանայի մենամարտել Չարլզ Օլիվեյրայի, Ջասթին Գեյջիի, Իլիա Տոպուրիայի կամ Իսլամ Մախաչևի հետ։ Ես արժանի եմ նրանց հետ մենամարտելու», — ասել է Ծառուկյանը իր YouTube-ալիքում։

Վերլուծական