ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր X սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են բանակցություններ սկսել չեզոք տարածքում՝ հարցերի լայն շրջանակի շուրջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի և Պակիստանի իշխանությունները շաբաթ երեկոյան ԱՄՆ-ի հետ կայացած բանակցություններից հետո համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։
«Ուրախ եմ հայտնել, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնության են եկել անհապաղ հրադադարի և չեզոք հողի վրա լայնածավալ բանակցություններ սկսելու վերաբերյալ», - շաբաթ օրը ասել է Ռուբիոն։