Հետևեք մեզ։

Վթար Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում. կա 3 տուժած

19:03, 10 մայիս 2025
Վթար Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում. կա 3 տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, վարորդներին և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները