Հետևեք մեզ։

Ռուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը․ Պեսկով․ CNN

19:19, 10 մայիս 2025
Ռուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը․ Պեսկով․ CNN

Ռուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», - ասել է նա։

 

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ «Լսե՞լ եք Կիևի որևէ արձագանքի մասին։ Ոչ, և մենք էլ չենք լսել։ Լսե՞լ եք Կիևի հասցեին քննադատություն՝ պատասխան տալու կարողության կամ պատասխան չցանկանալու համար։ Ոչ», - ընդգծել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները