Հետևեք մեզ։

Պուտինն ընդունել է Աբխազիա այցելելու հրավերը

22:45, 10 մայիս 2025
Պուտինն ընդունել է Աբխազիա այցելելու հրավերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է Աբխազիայի նախագահ համարվող Գունբայի առաջարկը՝ այցելել Աբխազիա։

Այս մասին խոսվել է Պուտինի և Գունբայի հանդիպման ժամանակ: Աբխազիայի նախագահը քննարկման թափանցիկ մասի վերջին հատվածում Ռուսաստանի առաջնորդին առաջարկել է այցելել հանրապետություն ցանկացած հարմար ժամանակ:

«Շնորհակալ եմ շատ, ուրախությամբ: Ժամանակի մասին հետո կորոշենք» - ասել է Պուտինը Գունբայի հրավերին ի պատասխան։

Նշենք, որ Վըաստանն Աբխազիան համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք, անընդունելի է համարել այնտեղ նախագահական ընտրությունները, ինչպես նաև կոշտ որակումներ է տվել դրանց։

Վերլուծական

Ամենաընթերցվածները