Շարժա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը քամու պատճառով չէր կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»՝ նախատեսված 16։40—ին։
Որոշ ժամանակ անց Hayastan.news-ը «Զվարթնոցի» չվատախտակից տեղեկացավ, որ վայրէջքի ժամը նախատեսված է 19։30-ին։
Այժմ Flightradar24–ից հայտնի է դառնում, որ ինքնաթիռը չի կարողացել չվերթն ավարտել Երևանում և, ի վերջո, վայրէջք է կատարել Իրանի Թավրիզ քաղաքում։