Զելենսկին հայտարարել է, որ հինգշաբթի օրը կսպասի Ռուսաստանի նախագահ Պուտինին Թուրքիայում:
«Ուկրաինան մայիսի 12-ից սպասում է հրադադարի և պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ»,-Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։
«Մենք վաղը սպասում ենք հրադադարի՝ լիարժեք և երկարատև, որը կապահովի դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքը», - գրել է նա։
«Եվ ես (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում։ Անձամբ»,- գրել է Զելենսկին:
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում մայիսի 15-ին: Նախկինում Զելենսկին Մոսկվայի հետ բանակցությունները պայմանավորել էր 30-օրյա հրադադարի հաստատմամբ:
Մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում Պուտինը առաջարկել էր Կիևի իշխանություններին առանց նախապայմանների վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Առաջարկվում է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։