Մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Միհրան Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վաչե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։