Հետևեք մեզ։

Հայաստանը և Ադրբեջանը նույն պատկերացումներն ունեն ապաշրջափակման ընթացքի վերաբերյալ, քննարկվում են տեխնիկական մանրամասներ․ ՌԴ փոխվարչապետ

10:39, 26 մայիս 2023
Հայաստանը և Ադրբեջանը նույն պատկերացումներն ունեն ապաշրջափակման ընթացքի վերաբերյալ, քննարկվում են տեխնիկական մանրամասներ․ ՌԴ փոխվարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Կողմերը նույն պատկերացումներն ունեն, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը, և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 

«Սրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին է, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողությունը։

Հանդիպմանը մենք կոնկրետ կխոսենք այն մասին, թե ինչ ընթացակարգեր են լինելու»,- ասել է Օվերչուկը։