Հետևեք մեզ։

Ստուգվել է 2-ամյա Տիգրանի պապի հեռախոսին ստացված զանգը

11:03, 12 մայիս 2025
Ստուգվել է 2-ամյա Տիգրանի պապի հեռախոսին ստացված զանգը

Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են Մարմարիկում մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և Ոստիկանությունից:

Անդրադառնալով երեխայի պապիկի հեռախոսահամարին ստացված զանգին, երբ երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել՝ ՆԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ ճշտվել է ահազանգողի ինքնությունը. երեխայի կորելու դեպքի հետ զանգը որևէ առնչություն չունի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները