Հետևեք մեզ։

«TikTok»-ում դստեր նկարները տեղադրելու համար հայրը վիճել է երիտասարդի հետ․ վերջինս դանակահարել է աղջկա հորը․ shamshyan.com

12:02, 12 մայիս 2025
«TikTok»-ում դստեր նկարները տեղադրելու համար հայրը վիճել է երիտասարդի հետ․ վերջինս դանակահարել է աղջկա հորը․ shamshyan.com

Երեկ՝ մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 15:50-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «Եղեգնաձոր»-ի շտապօգնության բուժօգնության խումբը ժամը 15:20-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխել «մարմնի տարբեր հատվածներում դանակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ մի քաղաքացու: Տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

 

Պարզվել է, որ վիրավորը Շատին գյուղի բնակիչ 43-ամյա Խ. Ե-ն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել իր տանը:  Այնուհետև քրեական և համայնքային ոստիկանները, պարեկները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քրեական վարչության քննիչները պարզել են, որ Խ. Ե.-բ իր 18-ամյա դստեր լուսանկարները «TikTok» սոցիալական կայքով տարածելու հարցի շուրջ իր տան առաջին հարկում վիճաբանել է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Սամվել Մ.-ի հետ, որի ժամանակ Ս. Մ.-ն ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել Խ. Ենոքյանին՝ պատճառելով «մարմնի աջ կեսի ձախ թիկունքային, ձախ ազդրի վերին երրորդ շրջանի կտրած ծակած թափանցող վերքեր»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները