Հետևեք մեզ։

Լոռու Արջուտ գյուղում էլեկտրալարերն ընկել են. հովիվը հոսանքահարվելու հետևանքով մաhացել է. սատկել են անասուններ (լուսանկար)․ Shamshyan.com

14:03, 12 մայիս 2025
Լոռու Արջուտ գյուղում էլեկտրալարերն ընկել են. հովիվը հոսանքահարվելու հետևանքով մաhացել է. սատկել են անասուններ (լուսանկար)․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մահացածը տղամարդ է, ով հովիվ  է, այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները: Նա այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով:

Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ:

Իրավապահները պարզում են մահացածի, նաև սատկած խոշոր եղջերավոր անասունների սեփականատիրոջ ինքնությունը: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները