«Բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հարցաքննվել է Հոկտեմբերի 27-ի գործով։
Այս մասին հայտնում է Ազգային-Ժողովրդավարական Բեւեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանը։
Նրա հայտարարությունում ասվում է․
«Այսօր տեղի է ունեցել Բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը, որը փաստացի «նախաձեռնվել էր» Սամվել Բաբայանի հայտնի հայտարարության ու Անդրանիկ Քոչարյանի «ահազանգ-պատվերի» հիման վրա։
Ինչպես և սպասվում էր, որևէ փաստ կամ տվյալ առկա չէր Բաբայանի պնդումների մասին։
Ժիրայր Սեֆիլյանը դեռևս 25 տարի առաջ նախաքննությանը փոխանցել էր իրեն հայտնի անհրաժեշտ տեղեկությունները։
Հարցաքննությամբ ևս մեկ անգամ հաստատվեց, ոը Ժիրայր Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ի գործի մասին կամ դրա առնչությամբ որևէ նոր տեղեկություն չունի և նրա անվան շահարկումը ընդամենը քաղաքական պատվեր է»։