Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 13-ից
կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես՝ Սեբաստիայի փողոց - Շահումյան 4-րդ փողոց և Սեբաստիայի փողոց - Շահումյան 1-ին
փողոց խաչմերուկներում կարգելվի հետադարձը: