Հետևեք մեզ։

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

21:22, 12 մայիս 2025
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

Ուկրաինայում համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ պայմաններ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Էրդողանը հայտարարել է, որ չափազանց կարևոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի ցանկությունը՝ վերսկսել ուղիղ բանակցությունները, և որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս գործընթացի յուրաքանչյուր փուլում։ Նա նշել է, որ ուրախ կլինի ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին Թուրքիայում՝ խաղաղության բանակցությունների համար։ Էրդողանը հայտարարել է, որ համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ պայմաններ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար, և որ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել», - նրա խոսքերն է մեջբերում Էրդողանի վարչակազմը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները