Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը տեսանելի է․ Պետդեպի խոսնակ

11:21, 26 մայիս 2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը տեսանելի է․ Պետդեպի խոսնակ

Գնահատելի են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մեկնաբանությունները Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչման և խաղաղության ուղղությամբ շարունակվող հանձնառության վերաբերյալ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը։

 

«Վերջնական համաձայնագիրը տեսանելի է, և մենք վճռականորեն տրամադրված ենք օգնել մեր բարեկամներին հասնել դրան»,- գրել է նա։

May be an image of 1 person and text that says "Matthew Miller @StateDeptSpox Appreciate Armenian Prime Minister @NikolPashinyan's recent comments on mutual Armenia- Azerbaijan recognition of territorial integrity and continued commitment to peace. A final agreement is in reach and we are determined to help our friends achieve it."