Հետևեք մեզ։

Ուիթկոֆը նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների հիմնական թեմաները

08:15, 13 մայիս 2025
Ուիթկոֆը նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների հիմնական թեմաները

 

Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր բանակցությունների հիմնական թեմաները կլինեն տարածքների հարցը, Զապորոժյեի ատոմակայանի կարգավիճակը, Ուկրաինայի կողմից Դնեպրի օգտագործումը և Սև ծով մուտքը, Breitbart-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը։


«Կարծում եմ՝ հիմնական հարցերը <...> տարածաշրջաններն են, ատոմակայանը (Զապորոժյե. - խմբ.), թե ինչպես ուկրաինացիները կկարողանան օգտագործել Դնեպր գետը և դուրս գալ օվկիանոս», - ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացը նշել է, որ Զապորոժյեի ԱԷԿ-ի հարցը կարևորագույն նշանակություն ունի այս քննարկումների համար՝ հաշվի առնելով, թե որքան էլեկտրաէներգիա կարող է արտադրել այն։


Նա հավելել է, որ Ուկրաինայի կարգավորման հարցը քննարկել է ոչ միայն Մոսկվայի և Կիևի, այլև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ։


Հատուկ դեսպանորդը նաև պնդում է, որ ամերիկացի առաջնորդը «վերջնագիր» է ներկայացրել կողմերին՝ ուղիղ երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները