Հետևեք մեզ։

Մենք հավատում ենք, որ այս իրավիճակը շուտով կբացահայտվի․ երեխաների պաշտպանությամբ զբաղվող 50 ՀԿ՝-ները՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին

08:49, 13 մայիս 2025
Մենք հավատում ենք, որ այս իրավիճակը շուտով կբացահայտվի․ երեխաների պաշտպանությամբ զբաղվող 50 ՀԿ՝-ները՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին

Երեխաների պաշտպանության ցանցը հայտարարություն է տարածել․

Մենք այս դժվարին պահին ընտանիքի կողքին ենք։
 
Երեխաների պաշտպանության ցանցը ուշադրությամբ և խոր ցավով հետևում է Մարմարիկ գյուղի երկու տարեկան Տիգրանի անհետացման մասին լուրերին։ Այս ծանր պահին մեր սրտերն ու մտքերը նրա ընտանիքի, հարազատների և համայնքի հետ են։
 
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր փրկարարներին, կամավորներին և համայնքի անդամներին, որոնք անշահախնդիր և անմնացորդ ներգրավված են որոնողական աշխատանքներում։ Նրանց նվիրվածությունն ու միասնական ջանքերը այս օրերին իսկապես անգնահատելի են։
 
Որպես երեխաների պաշտպանությամբ զբաղվող կոալիցիա՝ հորդորում ենք զերծ մնալ ենթադրություններից և տարածել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները։
 
Այս պահին ամենակարևորը՝ երեխայի հայտնաբերմանն ուղղված ջանքերի համախմբումն է, ինչպես նաև ապրումակցումն ընտանիքին:
 
Խնդրում ենք հարգել նրանց անձնական տարածքը և հնարավորինս զերծ մնալ հուզական նոր ցնցումներից։
 
Մենք հավատում ենք, որ այս իրավիճակը շուտով կբացահայտվի և պատրաստ ենք մասնակցել բաց ու կառուցողական երկխոսության՝ ուղղված երեխաների անվտանգության ամրապնդմանը և նման ողբերգությունների կանխարգելմանը։
 
Որպես երեխաների պաշտպանությամբ զբաղվող 50 կազմակերպությունների միավորում՝ մենք կանգնած ենք ընտանիքի և որոնող խմբերի կողքին և անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք տրամադրել մասնագիտական աջակցություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները