Հետևեք մեզ։

ԿԸՀ նախագահը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում է քննարկումների

11:23, 26 մայիս 2023
ԿԸՀ նախագահը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում է քննարկումների

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության մշակման շրջանակներում սկսել է աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդակցությունների շարք՝ ընտրական գործընթացում առանձին գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, կազմակերպությունների և ընտրական գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի հետ։

 

ԿԸՀ-ից հայտնում են, որ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության դերը ընտրական գործընթացներում, անկասկած, քաղաքացիական հասարակության հետ քննարկումները կարող են հանդիսանալ ԿԸՀ ռազմավարության մշակման կարևորագույն բաղադրիչը։

 

ԿԸՀ-ն ակնկալում է ընտրական տարբեր գործընթացներում ներգրավված հասարակական կազմակերպությունների բովանդակային ներդրումը: Առաջիկա քննարկումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար առանձնացրել են մի շարք թեմաներ և առաջարկում են բոլոր հետաքրքրված կազմակերպություններին մինչև հունիսի 1-ը ներառյալ գրանցվել հետևյալ հղումով: