Մարտի 1-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ուշադրության կենտրոնում է:
Անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ գործի բացահայտման հետ կապված հարցին, ասաց Արթուր Նահապետյանը․
«Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է: Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել, և այս պահին ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում այդ գործով»,–ասաց Նահապետյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․