Հետևեք մեզ։

Անկարան կրկին կստանձնի Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը. Էրդողան

16:58, 13 մայիս 2025
Անկարան կրկին կստանձնի Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: Քննարկվել են Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտությունը, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

 

Զրույցի ընթացքում Էրդողանը շեշտել է, որ Անկարան կրկին կստանձնի Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան իր դաշնակիցներից համագործակցություն է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարում: Նա վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է գործադրել անհրաժեշտ ջանքերը ՆԱՏՕ-ի հզորությունը պահպանելու համար:

 

Թուրքական կողմից Հանդիպմանը ներկա են եղել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները