Արեգակի վրա տեղի է ունենում մեկուկես ամսվա ընթացքում առաջին առավելագույն X դասի բռնկումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Այս պահին Արեգակի վրա տեղի է ունենում X դասի բռնկում։ Նախնական գնահատականը X1.2 է։ Սա X դասի առաջին բռնկումն է մեկուկես ամիս ընդմիջումից հետո», - ասաց Բոգաչովը։
Նա մանրամասնել է, որ վերջին անգամ համեմատելի մեծության իրադարձություն դիտվել է մարտի 28-ին, երբ բռնկմանը շնորհվել է X2.0 վարկանիշ։