Հետևեք մեզ։

Լոռիի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

11:43, 26 մայիս 2023
Լոռիի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)
Մայիսի 26-ին, ժամը 10:53-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։