Հետևեք մեզ։

Ընկերը ծիծաղելով ասել է` հեսա ինձ ցած եմ գցում, ապա նետվել է Կիևյան կամրջից. Shamshyan.com

22:29, 13 մայիս 2025
Ընկերը ծիծաղելով ասել է` հեսա ինձ ցած եմ գցում, ապա նետվել է Կիևյան կամրջից. Shamshyan.com

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com- ի փոխանցմամբ`

2 երիտասարդ տղաներ Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս են եղել, երբ, ըստ նրանցից մեկի հայտնածի, ով այդ մասին պատմել է ոստիկաններին ու պարեկներին, իր ընկերը ծիծաղելով հայտնել է, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից։

 


Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ, պարեկներ, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներ և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

 

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 2 մարզական կոշիկներ, ինչից հետո նրա հետ եղած ընկերը հայտնել է, որ դա Կիևյան կամրջից ցած նետված ընկերոջ «բոթասներն» են։ Այս պահին փրկարարները շարունակում են Հրազդան գետում որոնողական աշխատանքները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները