Հետևեք մեզ։

Հրազդան գետից դուրս են բերել ընկերոջ հետ զբոսնելիս կամրջից նետված երիտասարդի մшրմինը

07:12, 14 մայիս 2025
Հրազդան գետից դուրս են բերել ընկերոջ հետ զբոսնելիս կամրջից նետված երիտասարդի մшրմինը

Մայիսի 13-ին՝ ժամը 22։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին նետվել է Հրազդան գետը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման

Մայիսի 13-ին՝ ժամը 22։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին նետվել է Հրազդան գետը:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

 

Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ 2 երիտասարդ տղաներ Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս են եղել, երբ, ըստ նրանցից մեկի հայտնածի, ով այդ մասին պատմել է ոստիկաններին ու պարեկներին, իր ընկերը ծիծաղելով հայտնել է, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները