Թուրքիայի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հրավերը ուղիղ եթերում բանավիճել։
Ըստ Էրդողանի՝ եթե ինքը Քըլըչդարօղլուի հետ հեռուստաբանավեճի մասնակցի, ապա դրանով նրան հայտնի կդարձնի․ «Մեզնով ցանկանում են հայտնի դառնալ, իսկ մենք ցանկություն չունենք իրենց հայտնի դարձնել»,–ասել է Էրդողանը։